«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ռազմական միֆերի փլուզումը

Ռազմական միֆերի փլուզումը
15.10.2026 | 10:56
Եմենի «Անսարալլահ» շարժումն ապացուցեց, որ Սաուդյան Արաբիայի ստեղծած բանակը, թեպետ զինված է գերժամանակակից ու թանկարժեք սպառազինությամբ և ունի բարձր վարձատրվող զինվորականություն, ընդամենը լավ փաթեթավորված միֆ է, որը փլուզվում է առաջին իսկ լուրջ հարվածներից։
Այստեղ էականն այն չէ, թե արդյոք արտաքին դաշինքների միջոցով հնարավոր կլինի կասեցնել «Անսարալլահ»-ի առաջխաղացումը։ Կարևորն այն իրողությունն է, որ տարիներ շարունակ գերարդիական միջոցների վրա միլիարդավոր դոլարներ վատնող պետությունն այսօր կանգնած է ռազմավարական և հեղինակության լուրջ կորստի առաջ։ Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Թուրքիան տևական ժամանակ է, ինչ մրցակցում են իսլամական աշխարհում բացարձակ ազդեցություն ձեռք բերելու համար։ Ընդ որում, խորհրդանշական առումով հենց Էր Ռիադն ուներ ամենամեծ հնարավորությունները դառնալու մուսուլմանական աշխարհի հոգևոր, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տեխնոլոգիական առաջատար կենտրոնը։
Այսպիսով, պատերազմական իրական փորձառություն ունեցող բանակներն անհամեմատ ավելի մարտունակ են, նույնիսկ եթե զինված են 1970-ականների սպառազինությամբ, քան այն զինված ուժերը, որոնք տիրապետում են արդիական զենքերի, բայց չունեն պատերազմելու գործնական հմտություն։
Սա չափազանց կարևոր արձանագրում է և ռազմաքաղաքական հետազոտողների համար դասագրքային օրինակ (case study)։
Տեսնել ավելի քիչ
Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ